ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկան Հայաստանում
ՀՀ ԱՆ. GMP հավաստագիր` «Արփիմեդին»
 
                            ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելեց «Արփիմեդ» դեղագործական ընկերություն։ Այցի ընթացքում ընկերությանը պաշտոնապես հանձնվեց Պատշաճ արտադրական գործունեության` GMP հավաստագիր: Գործընկերոջը հավաստագիրը փոխանցեց Հայաստանում Պատշաճ արտադրական գործունեության առաջին հավաստագիրը ստացած «Լիկվոր» ընկերության գործադիր տնօրեն Սերգեյ Մաթևոսյանը: Արմեն Մուրադյանը «Արփիմեդ»-ի գլխավոր տնօրեն Վաչագան Ղազարյանի ուղակցությամբ շրջեց գործարանով: Նախարարն այցելեց որակի հսկման լաբորատորիա, պիտանելիության ժամկետը որոշելու սենյակ, քիմիական ռեակտիվ պահեստ: Նախարարի ուշադրությանը ներկայացվեցին դեղագործական ընկերության աշխատանքները: Մաշվելիության, ինչպես նաև լուծելիության սարքերի միջոցով տեղում ստուգվեցին որոշ դեղերի որոկական հատկանիշները:
Լրագրողների հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարը նշեց, որ հայրենական դեղագործության զարգացումը ՀՀ կառավարության որդեգրած արտահանմանն ուղղված քաղաքականության հիմնարար ուղղություններից մեկն է։
«Պատշաճ արտադրական գործունեության հավաստագիրը մեր արտադրողներին հնարավորություն կտա խթանել արտադրության զարգացումը, ինչպես նաև ընդլայնել արտադրանքների իրացման ծավալներն ու աշխարհագրությունը»,- ասաց Արմեն Մուրադյանը: Նրա գնահատմամբ` Դեղերի մասին ՀՀ նոր օրենքը հնարավորություն կտա մեր երկրին դառնալ «Պիկես» (Pike's) դեղագործական կազմակերպության լիարժեք անդամ, ինչը հնարավորություն կտա ընդլայնել հայրենական արտադրանքի ծավալները:
Նա ողջունեց այն փաստը, որ հայրենական դեղարտադրողներն զբաղեցնում են իրենց արժանի տեղը դեղերի ոլորտում:
«GMP-ն` դեղի որակի վերաբերյալ երաշխիք է: Եթե ձեռնարկությունն աշխատում է այդ ստանդարտներով, ապա սպառողը կարող է վստահ լինել, որ այդ դեղը բազմապատիկ ստուգվում է ոչ միայն արտադրանքի ընթացքում, այլև դրանից հետո»,- ասաց «Արփիմեդ» ընկերության տնօրեն Վաչագան Ղազարյանը:
Նա տեղեկացրեց, որ ընկերության արադրանքի 45 տոկոսն արտահանվում է, իսկ 55-ը` սպառվում է տեղական շուկայում: Արտահանվում է 164 անուն դեղ և դեղաձև, տարեկան գրանցվում է երկու-երեք նոր անուն: Ընկերության արտահանման աշխարհագրությունն ընդգրկում է Բելառուսը, Ուկրաինան,Վրաստանը, Ղազախստանը և բոլորովին վերջերս նաև Արաբական Միացյալ Էմիրությունները: Առաջիկայում ծրագրված է ընդլայնել արտահանման ծավալները Միջին Արևելքում:
Ուշագրավ է, որ ղազախական շուկայում բորբոքման համար նախատեսված աչքի քսուքները միայն հայկական արտադրության են:
«Լիկվոր» ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Մաթևոսյանը նշեց, որ իրենց ընկերությունը Կովկասում առաջինը ստացավ եվրոպական որակի GMP հավաստագիր: Նա նշեց, որ հավաստագիրը ստանալուց հետո այն թույլ տվեց մեծացնել ընկերության արտահանման ծավալները 10-15 տոկոսով: Արտահանվող տասը երկրների թվում են նաև Վիետնամը և Եմենը: «Լիկվորն» արտահանում է արտադրանքի 70 տոկոսը: 2010 թվականի նոյեմբերին Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետությունում դեղերի պատշաճ արտադրական գործունեության կանոնները` որպես դեղերի որակի ապահովման համակարգի կարևորագույն բաղադրիչներ, որոնցով երաշխավորվում է, որ դեղը մշտապես արտադրվում ու հսկվում է որակի հաստատված չափորոշիչների համաձայն:
ՀՀ կառավարության հաստատած ժամանակացույցի համաձայն 2010-2014թթ. ընթացքում և՛ պետական կառույցները, և՛ դեղարտադրողները և ՀՀ-ին աջակցող միջազգային կազմակերպությունները Պատշաճ արտադրական գործունեության ներդրման ուղղությամբ մեծածավալ աշխատանքներ են իրականացրել։ Մասնավորապես, մշակվել և հաստատվել են բազմաթիվ իրավական փաստաթղթեր, ստեղծվել են ՊԱԳ համապատասխանության գնահատման մեխանիզմներ, կազմակերպվել է մասնագետների վերապատրաստում, միջազգային տեսուչների հետ համատեղ իրականացվել են լիցենզավորված արտադրատարածքների նախնական դիտարկումներ, կազմվել են ուղղիչ և կանխարգելիչ գործողությունների ծրագրեր և այլն։
Միաժամանակ Հայաստանը ներկայացրել է «Դեղագործական տեսչությունների համագործակցության սխեմային» անդամակցելու հայտ` ՊԱԳ համապատասխանության գնահատման արդյունքների փոխադարձ ճանաչումն ապահովելու համար: ՀՀ կառավարությունը ընդունել է նաև արտադրության պատշաճ արտադրական գործունեության կանոնների համապատասխանության դիտարկման կարգը, ինչպես նաև հավաստագրի տրամադրման կարգը հաստատող որոշում, որի համաձայն, ըստ համաձայնեցված ժամանակացույցի ՀՀ առողջապահության նախարարություն դիմած «Լիկվոր» ընկերությանը Առողջապահության նախարարության կողմից 2013թ. դեկտեմբերին տրամադրվել է ՊԱԳ համապատասխանության հավաստագիր, իսկ 2014 թվականի հունիսին ՊԱԳ համապատասխանությունը հաստատվել է նաև «Արփիմեդ» ընկերության արտադրատարածքում, որին նույնպես տրամադրվում է համապատասխան հավաստագիր: 2014թ. նոյեմբերին սահմանված կարգի համաձայն «Լիկվոր» ընկերությունում իրականացվել է երկրորդ դիտարկումը` հիմք ընդունելով ՀՀ կառավարության սահմանած կարգի այն դրույթը, որ դեղերի արտադրության լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի արտադրություններում առաջին 3 տարվա ընթացքում պատշաճ արտադրական գործունեության կանոններին համապատասխանության գնահատման նպատակով դիտարկումներն իրականացվում են ամեն տարի, այնուհետև` յուրաքանչյուր 2 տարին մեկ անգամ: Դիտարկման արդյունքների համաձայն «Լիկվոր» ընկերությանը տրամադրվեց ՊԱԳ համապատասխանության հավաստագիր:
 24.12.2014
24.12.2014                    Կարդացեք նաև
 
                                        
                                
                Առողջապահության նախարարի հրամանով ուժը կորցրած է ճանաչվել «5-ՆՕԿ (նիտրօքսոլին), դեղահատեր թաղանթապատ, 50մգ (50) պլաստիկե տարայում» դեղի գրանցումը Հայաստանի Հանրապետությունում...
 10.06.2021
10.06.2021                                     
                                        
                                
                Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Քիշան Դան Դևալին և Հայաստանում Հնդկաստանի դեսպանության երկրորդ քարտուղար Տեջաս Սանջայ Պագարին...
 19.01.2021
19.01.2021                                     
                                        
                                
                Դեղերի եվրոպական գործակալության դեղազգոնության և ռիսկերի գնահատման կոմիտեի (EMA/175398/2019) հետազոտությունների արդյունքների համաձայն` առողջապահության նախարարի հրամաններով Հայաստանի Հանրապետությունում կասեցվել է...
 14.06.2019
14.06.2019                                     
                                        
                                
                Առողջապահության նախարարի հրամանով դադարեցվել է «Մեդանա Ֆարմա ԲԸ, 98-200 Սիերադզ Վ. Լոկիետկա 10, Լեհաստան» դեղագործական ընկերության արտադրության «Բիսեպտոլ դեղակախույթ 40մգ/Մլ+8մգ/Մլ 80մլ...
 25.03.2019
25.03.2019                                     
                                        
                                
                Առողջապահության նախարարի հրամանով դադարեցվել է «Մեդանա Ֆարմա ԲԸ, 98-200 Սիերադզ Վ. Լոկիետկա 10, Լեհաստան» դեղագործական ընկերության արտադրության «Բիսեպտոլ դեղակախույթ 40մգ/Մլ+8մգ/Մլ 80մլ»...
 22.03.2019
22.03.2019                                     
                                        
                                
                «Դեղերի եվրոպական գործակալության դեղազգոնության և ռիսկերի գնահատման կոմիտեի (EMA/114407/2019) հետազոտությունների արդյունքների համաձայն` ֆրանսիայի դեղերի կարգավորիչ գործակալության կողմից...
 06.03.2019
06.03.2019                                     
                                        
                                
                Առողջապահության նախարարի հրամանով դադարեցվել Հայաստանի «ՆՕԿԻ Հ/Ձ ՍՊԸ, Նոր-Խարբերդ, Արարատի մարզ» դեղագործական ընկերության արտադրության «Կարդիո-ԱՍ, ացետիլսալիցիլաթթու, դեղահատեր, 100մգ, բլիստերում (20/2x10/)» դեղի...
 08.02.2019
08.02.2019                                     
                 
    
                 
                 
                
            ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- 
            
                                 Ժողովրդական դեղամիջոցներ Ժողովրդական դեղամիջոցներ
- 
            
                                 Հղիություն. 4-րդ ամիս Հղիություն. 4-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 7-րդ ամիս Հղիություն. 7-րդ ամիս
- 
            
                                 Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- 
            
                                 «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց
- 
            
                                 Հղիություն. 6-րդ ամիս Հղիություն. 6-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 2-րդ ամիս Հղիություն. 2-րդ ամիս
- 
            
                                 Ամուսնական առաջին գիշերը Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- 
            
                                 Ընկերության մասին Ընկերության մասին
- 
            
                                 Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- 
            
                                 Ինչպես ազատվել անցանկալի մազերից Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- 
            
                                 Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- 
            
                                 Դդում Դդում
- 
            
                                 Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- 
            
                                 Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ) Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ)
- 
            
                                 Սեռական գրգռում Սեռական գրգռում
- 
            
                                 Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- 
            
                                 Հղիություն. 1-ին ամիս Հղիություն. 1-ին ամիս
- 
            
                                 Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L. Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- 
            
                                Չիչխանի օգտակար հատկությունները 
- 
            
                                 Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր) Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- 
            
                                 Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- 
            
                                 Դիմակներ` մազերի համար Դիմակներ` մազերի համար
- 
            
                                 Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- 
            
                                 Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- 
            
                                 Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- 
            
                                 Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք) Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք)
- 
            
                                 Ընտրություն ըստ հորոսկոպի Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- 
            
                                 Հղիությունը և նախապատրաստվելը դրան Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- 
            
                                 Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- 
            
                                 Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- 
            
                                 Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- 
            
                                 Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների) Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- 
            
                                 Էկզեմայի տեսակները և բուժումը Էկզեմայի տեսակները և բուժումը
- 
            
                                 Իրիդիոսքրինինգ Իրիդիոսքրինինգ
- 
            
                                 ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- 
            
                                 Գամմա-դանակը նշտարի փոխարեն Գամմա-դանակը նշտարի փոխարեն







 
             
             
             
             
        







 Գիտական բժշկություն
Գիտական բժշկություն Հիվանդություններ
Հիվանդություններ Ավանդական բժշկություն
Ավանդական բժշկություն Առողջ ապրելակերպ
Առողջ ապրելակերպ Կոսմետոլոգիա
Կոսմետոլոգիա Բժշկական իրավունք
Բժշկական իրավունք Ալգորիթմեր, թեստեր
Ալգորիթմեր, թեստեր Թվեր, փաստեր, դեպքեր
Թվեր, փաստեր, դեպքեր Պատմական խրոնիկա
Պատմական խրոնիկա Աֆորիզմներ
Աֆորիզմներ Կարիերային սանդուղքով
Կարիերային սանդուղքով Երեխա
Երեխա Կին
Կին Տղամարդ
Տղամարդ Ռեյթինգային համակարգ
Ռեյթինգային համակարգ

 
             
             
             
         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
                                         
     
     
    